Հայ շինարարներն այսօր նշել են իրենց մասնագիտական տոնը, ոմանք՝ պատվավորի կոչման արժանացել - RadioVan.fm

Онлайн

Հայ շինարարներն այսօր նշել են իրենց մասնագիտական տոնը, ոմանք՝ պատվավորի կոչման արժանացել

2019-08-09 15:20 , Общество, 1171

Հայ շինարարներն այսօր նշել են իրենց մասնագիտական տոնը, ոմանք՝ պատվավորի կոչման արժանացել

Այսօր շինարարների մասնագիտական օրն է, որը Հայաստանի Հանրապետության շինարարները նշել են հանդիսավոր պայմաններում, որին ներկա է եղել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հայ ճարտարապետների և շինարարների հեղինակած հրաշալի գլուխգործոցներն ուղենիշ են նոր սերնդի մասնագետների համար, որոնք ոչ միայն պետք է շարունակեն բարի ավանդույթները, այլև, տիրապետելով ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարմարավետ կենսապայմաններ ստեղծեն»,-իր ելույթում ասել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ կառավարությունը գիտակցում է, որ շինարարական ոլորտն առողջացնելու համար շատ կարևոր է լիցենզավորման ու գնագոյացման խնդիրների կարգավորումը, ինչպես նաև փոխկապակցված պետական շինարարության մրցույթների գործընթացի հիմնովին վերանայման հարցը:

«Հին լեգենդ է, ասում են` Աստված ստեղծեց աշխարհը, հետո իր թույլ տված բոլոր թերությունները սկսեցին շտկել ճարտարապետներն ու շինարարները, որպեսզի մարդու ապրելու համար ավելի հարմարավետ մթնոլորտ ստեղծեն»,-շինարարների մասին լեգենդն է հնչեցրելՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ընդգծելով՝ հայ շինարարի դերը շատ անգնահատելի է, և մեր ամբողջ քարակերտ պատմությունը շինարարության պատմություն է` սկսած նախնադարյան ժամանակաշրջանից մինչև այսօր։

Նշենք՝ Շինարարի տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել։ Ըստ այդմ՝ շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանին և «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, Վլադ Ասատրյանին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть