ԱԱԾ. իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ. իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով

2016-07-16 14:00 , Общество, 733

ԱԱԾ. իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարության համաձայն, միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

«Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,– ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть