Онлайн

«Դեռ չեմ հասցրել տեսնել Իսիկ Կուլը»․ Փաշինյանը՝ Ժեենբեկովին

2019-08-09 12:09 , Политика, 94

«Դեռ չեմ հասցրել տեսնել Իսիկ Կուլը»․ Փաշինյանը՝ Ժեենբեկովին

Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։

Շնորհակալություն հայտնելով Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հաճելի է հյուրընկալվել այդտեղ ու, որ դա իր առաջին այցն է Ղրղզստան ու դեռ չի հասցրել տեսնել Իսիկ Կուլը։

«Իհարկե, մենք քննարկելու շատ հարցեր ունենք, որոնք վերաբերում են և՛ եվրասիական տարածքում մեր հարաբերություններին, և՛ երկկողմ հարաբերություններին։ Ես ծանոթացա այս տարվա վիճակագրությանը. մեր առևտրաշրջանառության ոլորտում նկատվում է աճ։ Իհարկե, մասնաբաժինը դեռ շատ քիչ է, բայց կարծում եմ, որ պետք է աշխատել ողջ ներուժի իրացման ուղղությամբ, որպեսզի առևտրաշրջանառությունն աճի՝ ի շահ մեր երկրների զարգացման։ Կարծում եմ՝ այն հնարավորությունը, որ տրամադրում է Եվրասիական տնտեսական միությունը, կարելի է փաթեթավորել, լիարժեք օգտագործել։ Իհարկե, մենք, եթե կարելի է այդպես ասել, ԵԱՏՄ փոքր երկրներ ենք և շատ ընդհանուր շահեր ունենք։ Դա, իհարկե, չի նշանակում, որ մյուս գործընկերների հետ ինչ-որ խնդիրներ ունենք, ուղղակի մենք ավելի հեշտ ենք հասկանում միմյանց խնդիրները և կարող ենք զարգացնել այն կառուցողական համագործակցությունը, որ կա Հայաստանի և Ղրղզստանի միջև»,-վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության փոխանցմամբ՝ Սոորոնբայ Ժեենբեկովին ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք՝ ՀՀ վարչապետը Ղրղզստանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть