Հայրենական պատերազմի 30 մասնակցի կառավարությունն առողջարանային բուժման կուղարկի - RadioVan.fm

Онлайн

Հայրենական պատերազմի 30 մասնակցի կառավարությունն առողջարանային բուժման կուղարկի

2019-08-08 13:27 , Общество, 1243

Հայրենական պատերազմի 30 մասնակցի կառավարությունն առողջարանային բուժման կուղարկի

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը 4 մլն 320 հազար դրամ կհատկացնի «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի համար առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու նպատակով:

Ինչպես այսօր կառավարության նիստում նշել է սոցիալական գերատեսչության ղեկավար Զարուհի Բաթոյանը՝ որոշման նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունից, ինչպես նաև այն համապատասխանում է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասին դրույթներին:

Սոցիալական գերատեսչության տվյալներով՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվը հանրապետությունում, 01.05.2019թ. դրությամբ, շուրջ 350 է (համաձայն Սոցիալական ապահովության ծառայության տվյալների՝ պատվովճար ստացողներ), իսկ նրանց տարիքը՝ 93-ից 100 է: Բոլորն էլ ունեն առողջական ու սոցիալական խնդիրներ, սակայն նրանց ավելի քան 90%-ն ի վիճակի չէ ինքնուրույն առողջարան մեկնելու:

2017 թվականին վետերաններին հատկացվել էր 50 անվճար ուղեգիր, իսկ 2018 թվականին` չի հատկացվել:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть