Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի։
Այդ մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից:
«2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ։
Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում՝ ամբողջ երկայնքով տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի»,-նշված է տարածած հայտարարությունում։