ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ Թուրքիայում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար. ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ Թուրքիայում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար. ԱԳՆ

2016-07-16 14:55 , Общество, 1250

ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ Թուրքիայում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է թեժ գիծ՝ Թուրքիայում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար. Այս մասին Թվիթերի իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա մասնավորպես գրել է. «Հայտնում ենք, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552»:

Հիշեցնենք, որ այս գիշեր մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 90 մարդ, տուժել է ավելի քան 150–ը, 1500–ից ավելի մարդ ձերբակալվել է:

Лента

Рекомендуем посмотреть