15% այրվածքներով երեխային ծնողները բուժկենտրոն են տարել միայն 4 օր անց՝ ծայրահեղ ծանր վիճակում․նախարարությունը կոչ է անում «ինքնակոչ բժիշկների» չդիմել - RadioVan.fm

Онлайн

15% այրվածքներով երեխային ծնողները բուժկենտրոն են տարել միայն 4 օր անց՝ ծայրահեղ ծանր վիճակում․նախարարությունը կոչ է անում «ինքնակոչ բժիշկների» չդիմել

2019-08-06 17:51 , Общество, 1297

15% այրվածքներով երեխային ծնողները բուժկենտրոն են տարել միայն 4 օր անց՝ ծայրահեղ ծանր վիճակում․նախարարությունը կոչ է անում «ինքնակոչ բժիշկների» չդիմել

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ երեխան այրվածքները ստացել է օգոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուկի միջոցով:

«Գործողության հետևանքով երեխայի վիճակը ծանրացել է, որից հետո ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա: Տեղամասային բժիշկը նրանց տրամադրել է ուղեգիր՝ բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չեն դիմել բժշկական կենտրոն և շարունակել են նույն «մեթոդով» բուժումը:

Երեխայի վիճակը գնալով ծանրացել է և միայն օգոստոսի 4-ին դիմել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահին երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, կոնտակտի մեջ գրեթե չի մտել:

Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար, նրան այժմ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,-մանրամասնում են առողջապահական գերատեսչությունից՝ նման դեպքերից խուսափելու համար հորդորելով ոչ մի պարագայում չդիմել ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը:

Лента

Рекомендуем посмотреть