Մայր բուհի ուսանողները մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել - RadioVan.fm

Онлайн

Մայր բուհի ուսանողները մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

2019-08-06 16:16 , Образование, 1787

Մայր բուհի ուսանողները մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 77 համալսարանի թիմեր (360 մասնակից):

«Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետականհամալսարանի թիմը, որի վեց մասնակիցներից երեքը՝ Ալբերտ Գևորգյանը, Արսեն Համբարձումյանը և Գրիգոր Քերոբյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը, Սևակ Աբրահամյանը և Արման Բայրամյանը՝ արծաթե մեդալների:

Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում կիսել է 19-21-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 13-րդ տեղը»,-հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարելէ ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը:

Лента

Рекомендуем посмотреть