Առողջապահության նախարարությունը հետևողական է լինելու փոփոխությունների հանդեպ։ Այդ մասին հայտարարում է նախարար Արսեն Թորոսյանը։
«Մոտ 2 ամսից Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1 միլիարդ և ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում, ովքեր տեղում վերահսկելու են ծառայությունների մատուցման ընթացքը»,-գրել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում։