Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող հայերին ուշադիր հետեւել Թուրքիայում կատարվող իրադարձություններին եւ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել այնտեղ ապրող հայերին:
Գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն իր տեսաուղերձում մասնավորապես ասել է. «Եթե մեր համայնքի անվտանգությանը սպառնալիքներ լինեն, մենք ստիպված կլինենք պաշտպանել նրանց կամ Հայաստանի անվտանգությունը»:
Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: