ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 10:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ հավանական դին գտնվում է աղբով բարձված ավտոմեքենայում. դուրս բերելու համար փրկարարական աշխատանքների անհրաժեշտություն չկա: