Երեւան- Ստամբուլ չվերթը հետաձգվել է - RadioVan.fm

Онлайн

Երեւան- Ստամբուլ չվերթը հետաձգվել է

2016-07-16 20:50 , Мир, 1058

Երեւան- Ստամբուլ չվերթը հետաձգվել է

Երեւան- Ստամբուլ չվերթը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի պատճառով հետաձգվել է:

NEWS.am-ը «Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկացավ, որ օդանավն օդ պետք է բարձրանար ժամը 05:20-ին, սակայն 8 ժամով հետաձգվել է եւ նախնական լինելու է ժամը 13:00-ին:

Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:

Лента

Рекомендуем посмотреть