«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին` ժամը 18.00-ից Կարապի լճում կմեկնարկի «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը:
Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբելու է քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները կառաջարկեն ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն:
Փառատոնը կուղեկցվի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերի համար կկազմակերպվի նաև ձմերուկի հյուրասիրություն՝շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից:
Միջոցառման ընթացքում կանցկացվեն նաև խաղ-մրցութներ: Հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից կպարգևատրվեն, իսկ ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը կարժանա հատուկ մրցանակի:
Ինչպես վստահեցում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայոնւթյան հետ կապերի վարչությունից՝ այս տարի «Ձմերուկի փառատոնին» սպասվում են նաև հաճելի այլ անակնկալներ: