Երեւան-Սեւան ճանապարհին BMW-ն բախվել է սելֆի անողի Prado-ին. BMW-ն շրջվել է - RadioVan.fm

Онлайн

Երեւան-Սեւան ճանապարհին BMW-ն բախվել է սելֆի անողի Prado-ին. BMW-ն շրջվել է

2016-07-15 20:50 , Общество, 755

Երեւան-Սեւան ճանապարհին BMW-ն բախվել է սելֆի անողի Prado-ին. BMW-ն շրջվել է

Հուլիսի 15-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Աղթամար կղզու, Տապան ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 65-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 34QL494 (վարորդ՝ 34-ամյա Սեւակ Մ.) եւ «Toyօta Prado» մակնիշի 61QQ016 (վարորդ՝ 40-ամյա Հ.Ս.) համարանիշերի ավտոմեքենաները:

Փրկարարները մեքենայից դուրս են բերել Ս.Մ.-ին եւ պատգարակով մոտեցրել շտապօգնությանը ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սեւան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

BMW-ն բախումից հետո գլխիվայր շրջվել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Toyօta Prado-ի վարորդը Սեւանա լճի ափին գտնվող կառույցի վրա նկարահանվելիս է եղել, երբ BMW-ն բախվել է իր մեքենային եւ առաջինը BMW-ի վիրավոր վարորդին հենց Toyota-ի վարորդն ու նրա ուղեւորներն են օգնության հասել:

Лента

Рекомендуем посмотреть