29-ամյա տղամարդը «Հաղթանակ» զբոսայգուց գումար, շոկոլադ, ծխախոտ է գողացել - RadioVan.fm

Онлайн

29-ամյա տղամարդը «Հաղթանակ» զբոսայգուց գումար, շոկոլադ, ծխախոտ է գողացել

2019-08-02 18:17 , Право, 1236

29-ամյա տղամարդը «Հաղթանակ» զբոսայգուց գումար, շոկոլադ, ծխախոտ է գողացել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 12.30-ին, մի ՍՊԸ տնօրեն հաղորդում է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան ապակին բացելու միջոցով, «Հաղթանակ» զբոսայգու դրամարկղերի կրպակից գումար են գողացել: Մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն, նաև նշել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կատարել է այլ գողություններ ևս:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 05-ին, նույն զբոսայգում գործող սրճարանից գողացել է ծխախոտ և շոկոլադ, նաև փորձել է բացել մեկ այլ սրճարանի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Лента

Рекомендуем посмотреть