«Զվարթնոց»-ում չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ են տեղադրվել - RadioVan.fm

Онлайн

«Զվարթնոց»-ում չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ են տեղադրվել

2019-08-02 18:02 , Общество, 1135

«Զվարթնոց»-ում չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ են տեղադրվել

«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ: Այդ մասին տեղեկանում ենք «Զվարթնոց»-ի ֆեսբուքյան էջից։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել:

Նշենք, որ տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն «Աէրոֆլոտ» ընկերության այն ուղևորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով»,-ասված է տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть