Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբՎան քաղաք հյուսիսարևմուտքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է ուրարտական դարաշարջանի մարդկային կմախք, հայտնում է ermenihaber-ը։
Պեղումներին մասնակցել են թուրք հնէաբաններ՝ Ստամբուլի համալսարանից։ Նրանց պնդմամբ՝ կնոջ կմախքը, որը եղել է առանց գանգի,2700 տարվա հնության է։
Աշխատանքները իրականացվել հենց այն տարածքում, որտեղ գոյություն է ունեցել Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան։
Վանի տարածքում տարիներ շարունակ իրականացվում են նման աշխատանքներ։
2017թ. էլ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ըստ թուրք մասնագետների՝ այդ ամրոցը նույնպեսպատկանում էր ուրարտական ժամանակաշրջանին:
Հիշեցնենք, որ Վանի հայկական թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9–6–րդ դարերում։