«Հերոս տղաների շիրմաքարերի պղծումը աննախադեպ վանդալիզմ էր»․ ԲՀԿ-ն կոչ է անում խստորեն պատժել «ներքին դավաճաններին» - RadioVan.fm

Онлайн

«Հերոս տղաների շիրմաքարերի պղծումը աննախադեպ վանդալիզմ էր»․ ԲՀԿ-ն կոչ է անում խստորեն պատժել «ներքին դավաճաններին»

2019-08-01 17:43 , Общество, 1486

«Հերոս տղաների շիրմաքարերի պղծումը աննախադեպ վանդալիզմ էր»․ ԲՀԿ-ն կոչ  է անում խստորեն պատժել «ներքին դավաճաններին»

«Ապրիլյան պատերազմի օրերին թշնամին սպանեց ու անարգեց հայ զինվորի մարմինը, իսկ այսօր «ներքին թշնամին» պղծում է հերոսների շիրիմները»,-Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանների պղծման փաստի վերաբերյալ հայտարարությունում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)՝ իրավապահներին կոչ անելով օրենքի ողջ խստությամբ պատժել «ներքին դավաճաններին»։

ԲՀԿ-ի տարածած հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Եռաբլուրում ապրիլյան պատերազմի հերոս տղաների շիրմաքարերի պղծումը աննախադեպ վանդալիզմ էր։ Պղծել են հերոս զինվորների շիրիմները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։ Ապրիլյան պատերազմի օրերին թշնամին սպանեց ու անարգեց հայ զինվորի մարմինը, իսկ այսօր «ներքին թշնամին» պղծում է հերոսների շիրիմները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է տեղի ունեցած վանդալիզմը և կոչ անում իրավապահներին օպերատիվ բացահայտել տեղի ունեցածն ու օրենքի ողջ խստությամբ պատժել «ներքին դավաճաններին», հատկապես, երբ սա առաջին դեպքը չէր. նախօրեին անհայտ ծագման արարածները պղծել էին ևս մի քանի շիրիմներ:

Սա աննախադեպ անբարոյականություն էր և, եթե շատ արագ չարվեն հետևություններ, ապա ապազգային տարբեր խմբավորումներ շարունակելու են ոտնահարել մեզ համար սուրբ և նվիրական արժեքները։

Մենք կիսում ենք այն մեծ վիշտը, որ այսօր նորից վերապրեցին մեր հերոս տղաների հարազատներն ու ողջ հայ ազգը»:

Лента

Рекомендуем посмотреть