ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին մեղադրվում է զինծառայությունից խուսափելու մեջ - RadioVan.fm

Онлайн

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին մեղադրվում է զինծառայությունից խուսափելու մեջ

2019-08-01 17:22 , Право, 1490

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին մեղադրվում է զինծառայությունից խուսափելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթականզորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին (Սպարտակ Ղուկասյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է-խմբ․) մեղադրանք է առաջադրվել` ՀՀքրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ, նշենք, Վարդան Ղուկասյանը անդրադառնալով իր որդու՝ 34-ամյա Սպարտակ Ղուկասյանի բանակում չծառայելու մասին լուրերին, լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել էր, թե իր որդին եղել է սպորտսմեն, այդ ժամանակ դեպք է պատահել՝ ոտքը մի քանի տեղից կոտրվել է, նա մի քանի վիրահատություն է տարել։ Այդ հիմքով 2 տարով ծառայությունը հետաձգվել է, որի ընթացքում էլ նա ամուսնացել է, 2 երեխա ունեցել և արդյունքում՝ ազատվել բանակից։

Лента

Рекомендуем посмотреть