ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ շարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար:
Առերևույթ չարաշահումների փատական տվյալների հիման վրա, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին ղեկավարին և «Բարեկարգում» տնօրինությանբյուջետային հիմնարկի տնօրենին:
Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինությանբյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար, որից 23 250 000 ՀՀ դրամը փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին, իսկ 2 750 000 ՀՀ դրամը, որը հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի տնտեսվարող սուբյեկտների կողմից դեռևս 2013 թվականից չվճարված տուրք, փոխանցվել է համայնքի բյուջե:
Նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ Sputnik-ի