Օգոստոսի 1-ից կանգառում հ. 48 միկրոավտոբուսին չսպասեք - RadioVan.fm

Онлайн

Օգոստոսի 1-ից կանգառում հ. 48 միկրոավտոբուսին չսպասեք

2019-07-31 16:27 , Общество, 1305

Օգոստոսի 1-ից կանգառում հ. 48 միկրոավտոբուսին չսպասեք

Օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը: Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով:

Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Այդ երթուղուց օգտվող քաղաքացիներին առաջակվում են հետևայալ այլընտրանքային տրանսպորտային երթուղիները․

ա) միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգիծը Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային հ.48 երթուղու վերջնակետ).

բ) մասնակիորեն կփոփոխվի միկրոավտոբուսային հ.52 երթուղու ուղեգիծը. այն 15-րդ թաղամասից (Գ.Չաուշի հրապարակից) կշահագործվի միկրոավտոբուսային հ.48 երթուղու ուղեգծով՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով մինչև Սեբաստիայի փողոց, այնուհետև գործող ուղեգծով:

Միկրոավտոբուսային հ.48 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:

Лента

Рекомендуем посмотреть