«Մեզ քցել են»․ իրանահայերի՝ Երևանից Իրան ուղարկած 1000-ավոր դոլարները տեղ չեն հասել - RadioVan.fm

Онлайн

«Մեզ քցել են»․ իրանահայերի՝ Երևանից Իրան ուղարկած 1000-ավոր դոլարները տեղ չեն հասել  

2019-07-30 18:30 , Общество, 1414

«Մեզ քցել են»․ իրանահայերի՝  Երևանից Իրան ուղարկած 1000-ավոր դոլարները տեղ չեն հասել

Իրանահայերը Երևանում իրանցիների խարդախության զոհն են դարձել․Պարսկաստան նրանց ուղարկած գումարները հասցեատերերին չեն հասել։

Այսօր նրանք՝ Զահաբի Աբդոլմաջիդինի գլխավորությամբ կառավարության շենքի առջև էին։ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում պատմում էին՝ Քնարիկ Գաբոյանի ղեկավարությամբ տարադրամի փոխանցման գործառույթի տակ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գործող գրասենյակում Իրանի երեք քաղաքացիներին՝ Քյամրանին, Ռզային և Մեհդիին 9 ամիս առաջ վստահել են 1000-ավոր դոլարներ՝ Իրանում իրենց հարազատներին փոխանցելու նպատակով, սակայն գումարները տեղ չեն հասել, իսկ գրասենյակը փակված են գտել։ Հետո պարզել են, որ իրենց տրված ստացականները կեղծ են։

Խնդրով դիմել են Հայաստանի իրավապահ մարմիններին, սակայն 9 ամիսների ընթացքում խնդիրը դեռ լուծում չի ստացել։

Զարմանում են՝ «օրենքը ինչու՞ չի պատժում» այդ խարդախներին։ Նրանց համոզմամբ՝ քննչականում այդ անձանց շահերը պաշտպանողներ կան, որոնք այս գործին ընթացք չեն տալիս։

Թե, մասնավորապես, ինչ գումարի մասին է խոսքը՝ Զահաբի Աբդոլմաջիդինը նշում է․

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть