ՀՀ կառավարությանը ենթակա (ԿԵ) սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ են սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում:
Նշվում է, որ օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը, սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք):
Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձանարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ:
Հանաձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:
Տեսչական մարմինը հիշեցնում է՝ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր: