Երեխայի լուսանկարը այրելու շուրջ ծագած վիճաբանությունը Վանաձորում ավարտվել է դանակահարությամբ․ 41-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել - RadioVan.fm

Онлайн

Երեխայի լուսանկարը այրելու շուրջ ծագած վիճաբանությունը Վանաձորում ավարտվել է դանակահարությամբ․ 41-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

2019-07-29 17:47 , Право, 1564

Երեխայի լուսանկարը այրելու շուրջ ծագած վիճաբանությունը Վանաձորում ավարտվել է դանակահարությամբ․ 41-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի՝ 41-ամյա բնակչուհուն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես, քնչչական կոմիտեի հաղորդմամբ, Վանաձոր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1978 թվականին, երեխայի լուսանկարը այրելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, սեղանի վրա գտնվող դանակներով բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի՝ 1978թ. ծնված բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունչհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть