Հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը դադարեցվում է Հայաստանի գազամատակարարումը - RadioVan.fm

Онлайн

Հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը դադարեցվում է Հայաստանի գազամատակարարումը

2016-07-11 13:50 , Общество, 753

Հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը դադարեցվում է Հայաստանի գազամատակարարումը

2016թ. հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի. այս մասին հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վկայակոչելով Վրաստանի գազատրանսպորտային ընկերության պաշտոնական ծանուցումը:

«Գազպրոմ Արմենիա»-ի հաղորդագրության համաձայն՝ գազամատակարարումը դադարեցվում է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով:

Ընկերությունը միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ ՀՀ սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:

Лента

Рекомендуем посмотреть