Չեղարկվել է Հուրգադա-Երևան չվերթը, որի պատճառով մոտ հարյուր հայ Եգիպտոսում է - RadioVan.fm

Онлайн

Չեղարկվել է Հուրգադա-Երևան չվերթը, որի պատճառով մոտ հարյուր հայ Եգիպտոսում է

2019-07-25 16:41 , Общество, 1336

Չեղարկվել է Հուրգադա-Երևան չվերթը, որի պատճառով մոտ հարյուր հայ Եգիպտոսում է

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:

Лента

Рекомендуем посмотреть