ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի 57-64.2 կմ հատվածում (Երեւան-Սեւան ուղղությամբ) հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 7-ից երթեւեկությունը ժամանակավորապես (մոտ 40 օր) կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Երթեւեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սեւանից Երեւան եկող ուղղությամբ: