Արթիկցիների անտարբերությունը մտահոգել է կամավորականներին - RadioVan.fm

Онлайн

Արթիկցիների անտարբերությունը մտահոգել է կամավորականներին

2016-07-08 14:55 , Общество, 750

Արթիկցիների անտարբերությունը մտահոգել է կամավորականներին

«Յուրաքանչյուր բնակարանի վնասի համար Արթիկի բնակիչներին կառավարության կողմից հատկացվելիք մինչև 4 մլն 600 հազ. դրամը բավարար չի կարող լինել հիմնահատակ ջրի տակ անցած տների անգամ պատերն ու հատակը վերականգնելու համար»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել են կամավորականները, ովքեր օրեր առաջ մայրաքաղաքից մեկնել էին Արթիկ՝ օգնելու հեղեղից տուժած բնակիչներին: «Հեղեղի հետեւանքով արթիկցիների կրած վնասները ահռելի չափերի են հասնում՝ նրանք կորցրել են իրենց կյանքի ընթացքում ողջ ստեղծածը»,-ընդգծել են նրանք: Ի թիվս իրավիճակի հետ կապված մի շարք խնդիրների, որոնք արձանագրել են կամավորականները, նրանց մտահոգել է Արթիկ քաղաքի ընդհանուր բնակչության անտարբերությունը՝ աղետի հետևանքով ունեզրկված համաքաղաքացիների նկատմամբ: Մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.

Лента

Рекомендуем посмотреть