Քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ «Վերնիսաժի» տարածքում օգտագործված իրերի վաճառքով զբաղվողները կտեղափոխվեն այլ վայր: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանից՝ «Վերնիսաժի» տարածքում օգտագործված իրերի վաճառքն արգելելու մասին որոշումը պայմանավորված է տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքներով:
Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի բացառապես «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում:
Նշենք, որ «Վերնիսաժում» հուլիսի մեկից սկսած այլևս օգտագործված իրեր, հագուստներ ու կենցաղային պարագաներ չեն վաճառվում։ Որոշումից դժգոհ վաճառականները տարածքը լքելու որոշման մասին տեղեկացվել են դեռ մեկ ամիս առաջ: