Онлайн

Զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով զոհվել Է յոթ մարդ․ SANA

2019-07-23 21:32 , Мир, 261

Զինյալների կողմից Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով զոհվել Է յոթ մարդ․ SANA

Առնվազն յոթ մարդ Է զոհվել և տասնյակները վիրավորվել են հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ: Հուլիսի 23-ին այդ մասին SANA գործակալությանը հայտնել է քաղաքի ոստիկանական վարչության մի աղբյուր:

Նրա խոսքով՝ զինյալները, որոնք իրենց ձեռքին են պահում Ռաշիդին արվարձանը քաղաքի արևմտյան ծայրամասում, գիշերային ժամերին կրակ են բացել ականանետներով և հրազենով: «Զոհերի և տուժածների մեծ մասն Էլ Համդանիայի եւ Էլ Ջամիլիայի շրջաններից են, որոնց նաև զգալի նյութական վնաս Է հասցվել», - նշել Է աղբյուրը:

Սիրիական բանակի հրետանին, ի պատասխան հրադադարի խախտմանը, հարվածներ Է հասցրել հրոսակային խմբավորումների դիրքերին և ոչնչացրել մի քանի հրթիռային կայանքներ, որոնցով կատարվում Էր հրթիռակոծումը: Հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ Է կրել։

Лента

Рекомендуем посмотреть