Հինգ փաստ Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին - RadioVan.fm

Онлайн

Հինգ փաստ Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին

2019-07-23 21:29 , Мир, 1332

Հինգ փաստ Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին

Նախօրեին Ուկրաինայում անցկացվեցին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ։ Առաջին անգամ երկրի պատմությամ մեջ խորհրդանական մեծամասնությունը պատկանելու է միայն մեկ կուսակցությանը՝ «Ազգի ծառա», որը հանդիսանում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու կուսակցությունը։ Դա հնարավորություն կտա առանց կոալիցիա կազմելու ձևավորել կառավարությունը և անց կացնել նոր օրենքներ։

Ներկայացնում ենք հինգ փաստ Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ․

Փաստ 1․ Ըստ Ուկարնայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Զելենսկու կուսակցությունը՝ «Ազգի ծառա», ստանում է ռեկորդային քանակությամբ տեղեր Բարձրագույն Ռադայում։ Ստացած ձայները կբավարարեն կուսակցությանը միաանձնյա ձևավորել կառավարությունը և անց կացնել նոր օրենքներ։

Փաստ 2․ Խորհրդարան անցնում են ընդամենը 5 կուսակցություն, այնինչ ընտրություններին մասնակցում էին 22-ը։ Ռադայում նորեկների թվում է «Ձայն» կուսակցությունը, որի ղեկավարն է «Океан Эльзи» երաժշտական խմբի վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկը։ Նրա հետ պատրաստ են համագործակցել բոլոր մնացած կուսակցությունները։

Փաստ 3 Երկրորդ տեղը զբաղեցրել է ռուսամետ կուսակցությունը՝ «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի»։ Նրա ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկն ունի սերտ կապեր ռուս քաղաքական գործիչների հետ, իսկ Պուտինի հետ գտնվում է քավոր-սանիկական հարաբերությունների մեջ։

Փաստ 4․ Ռադայի կազմը ամբողջական չի լինելու՝ 450 պատգամավորական աթոռներից 26-ը մնալու են դատարկ, քանի որ քվեարկությունը չէր անցկացվում Ղրիմի տարածքում և Դոնբասի մի մասում։

Փաստ 5․ Ընտրողների մասնակցությունն ընտրություններին չգերազանցեց 50%-ը, այնիչնչ 2014 թվականի խորհրդարանական ընտրություններին այս ցւցանիշը, ըստ Ուկրաինայի ԿԸՀ –ի, կազմել էր 52․4%։

Лента

Рекомендуем посмотреть