Սիրիական պատերազմի դաժանության խորհրդանիշ դարձած երեխան՝ մեկ տարի անց - RadioVan.fm

Онлайн

Սիրիական պատերազմի դաժանության խորհրդանիշ դարձած երեխան՝ մեկ տարի անց

2017-06-07 15:26 , Мир, 1756

Սիրիական պատերազմի դաժանության խորհրդանիշ դարձած երեխան՝ մեկ տարի անց

«Մեդուզա» ինտերնետային պարբերականն անդրադարձել է 2016-ի օգոստոսին Հալեպում ավիահարձակման ժամանակ վիրավորված 5-ամյա սիրացի տղային՝ Օմրան Դաքնիշին, որի արնաշաղախ և փոշիով պատված լուսանկարը ցնցեց ամբողջ աշխարհը՝ դառնալով սիրիական պատերազմի դաժանության խորհրդանիշը, վկան՝ խաղաղ բնակիչների տառապանքների: Թղթակիցները լուսանկարել էին Օմրանին շտապ օգնության մեքենայում շոկային վիճակում՝ տղան չէր բղավում և չէր լաց լինում, այլ ուղղակի անհաղորդ նայում էր:

Մեկ տարի անց հրապարակվել են Օմրանի նոր լուսանկարները, որում երեխան արդեն ապաքինված է և ընտանիքի գրկում է:

Օմրանի ընտանիքը, որը Հալեպի պաշարման ժամանակ հավատարիմ էր Ասադի ռեժիմին ապրելիս է եղել քաղաքի արևելյան հատվածում, որն այն ժամանակ ապստամբների հսկողության տակ էր: Սակայն հետո, երբ հնարավորություն է ընձեռնվել, նրանք տեղափոխվել են քաղաքի արևմտյան մաս:

«Մեդուզան» պատմում է, որ լուսանկարի հրապարակման պահից Դաքնիշ ընտանիքը հրաժարվել է շփվել մամուլի հետ, սակայն 2017-ի հունիսի սկզբին լռությունը խախտվել է: Տղայի և նրա հոր հետ հաջողվել է շփվել հեռուստալրագրող Քինանե Ալլուշին: Նա է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել տղայի առաջին լուսանկարները ողբերգությունից հետո, որոնցից մեկում Օմրանը նստած է հոր ծնկներին, կողքին՝ նրա եղբայրն են ու քույրը, մյուսում էլ՝ ֆոտոլրագրողն է տղայի հետ՝ Սիրիայի դրոշի ֆոնին:


Ավելի ուշ Ալլուշը հրապարակել է նաև փոքր հարցազրույց տղայի հոր հետ, որում նա պատմում է, որ չի լսել թռչող ինքնաթիռների ձայնը մինչև ռումբի պայթյունը: Նա ասում է նաև, որ հրաժարվում Սիրիան լքելու առաջարկներից, քանի որ հավատարիմ է Ասադի ռեժիմին: Հոր խոսքով նույնիսկ հարկ է եղել սափրել երեխայի գլուխը և փոխել նրա անունը՝ ապստամբներից ու մամուլից թաքնվելու համար: Տղամարդը նաև խոսում է այն մասին, որ նրա որդու կերպարն օգտագործել են կառավարությանը վարկաբեկելու համար.


Արևմտյան ԶԼՄ-ներն, ի դեպ, ենթադրում են, որ Օմրան Դաքնիշի նոր լուսանկարներն ու խաղաղ կյանքի տեսանյութերը կարող էին արվել ու հրապարակվել քարոզչության նպատակով:


Лента

Рекомендуем посмотреть