Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

2019-07-22 20:17 , Общество, 1319

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Քամին՝ հարավային 3-8` մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հուլիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Լուսանկարը՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть