Փաշինյանը լիահույս է՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը լիահույս է՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը

2019-07-22 16:18 , Общество, 1278

Փաշինյանը լիահույս է՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը

«Կարծում եմ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք և պարոնայք սպաներ» արտահայտությունը:

Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք ևպարոնայք գեներալներ» արտահայտությունը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նկատելով, որ «ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես և կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչև արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչև պետական կառավարում»։

Նշենք՝ այսօր վարչապետ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը, մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:

Դիմելով ներկաներին վարչապետն ասել է․ «Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը, ավելին՝ ուսադիրները, ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով, և այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկամամբ իր ունեցած հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով»:

Лента

Рекомендуем посмотреть