«Ով դա չի նկատում՝ ուշանալու է». նախագահը՝ արագ փոխվող աշխարհում մրցունակ լինելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Ով դա չի նկատում՝ ուշանալու է». նախագահը՝ արագ փոխվող աշխարհում մրցունակ լինելու մասին  

2019-07-22 16:04 , Политика, 1118

«Ով դա չի նկատում՝ ուշանալու է». նախագահը՝ արագ փոխվող աշխարհում մրցունակ լինելու մասին

«Իմ կոչը ձեզ հետևյալն է՝ մտածեք մեծ։ Որքան փոքր մտածենք, այնքան փոքր ենք զարգանալու։ Հետևաբար՝ գոյատևելու ենք, ոչ թե հաղթելու։ Սա շատ էական է»,-այդ մասին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում դասընթացների մասնակից երեխաների, կենտրոնում տեղակայված ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա հորդորել է ներկաներին ստեղծագործական կյանքում մեծ մտածել, չվախենալ անհաղթահարելի կամ դժվար թվացող խնդիրներին դեմ հանդիման կանգնելուց, փորձել դրանք լուծել։

«Եթե դուք ունեք, օրինակ, ժամանակակից արագ ինտերնետային կապ և հնարավորություն՝ ձեր գործընկերների հետ կապվելու, իմանալու՝ ինչ կա շուկայում, որևէ պատճառ չկա, որ այստեղ չկարողանաք նույնպիսի ստեղծագործական հաջողություն ունենալ, ինչ դրսում։ Չկա այդպիսի պատճառ։ Քսանմեկերորդ դարում աշխարհն արագ փոխվում է, և ով դա չի նկատում՝ ուշանալու է»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը՝ խորհուրդ տալով քայլել այդ փոփոխություններին համահունչ և ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ կլինի աշխարհում։

Մրցունակությունը, նախագահի խոսքով, լավագույն արտադրանք ունենալն է, որի մոդելը մենք ունենք գյուղատնտեսությունում՝ կոնյակի տեսքով։

«Նույն խաղողից մենք պատրաստում ենք կոնյակ, որը ոչ այլ ինչ է, քան խաղողի հյութի հայթեքը։ Այսինքն, եթե մենք որևէ տեղ ինչ-որ բան պիտի զարգացնենք, դա առնվազն պետք է հայկական կոնյակի նման լինի։ Եթե մենք հայթեք ենք զարգացնում այստեղ, դա պետք է լինի լավագույն արհեստական բանականության մակարդակի»,-նկատել է նախագահը։

Лента

Рекомендуем посмотреть