Ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ։
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։
Նշվում է, որ ստոևաբաժանումներում աշխատանքը սկսվելու է առավոտյան 10.00-ից՝ ավարտվելով 17.00-ին։
Ընդմիջման ժամերը 13.00-14.00։