Շախմատի միջազգային օրվա առիթով «Շախմատային ծիծեռնակներ» խորագրով վաղը՝ հուլիսի 20-ին, ժամը 16:30-ին, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) այգում շախմատային փառատոն կանցկացվի։
Այդ մասին հայտնում են ԱԺ լրատվության վարչությունից։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցելու են մինչև 16 տարեկան շախմատասեր երեխաներ, պատանիներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ:
«Մրցաշարը կանցկացվի 7 տուրով. յուրաքանչյուր պարտիայի համար կտրվի 10 րոպեժամանակ»,-մանրամասնում են ԱԺ-ից՝ ընդգծելով, որ առաջին երեք տեղերը զբաղեցնողները մրցանակներ կստանան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից: