Մոսկվայից Երևան թռչող Boeing-ում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ ուղևորներից 2-ը Խիմկի քաղաքի հիվանդանոցում են - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայից Երևան թռչող Boeing-ում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ ուղևորներից 2-ը Խիմկի քաղաքի հիվանդանոցում են

2019-07-19 12:20 , Общество, 1617

Մոսկվայից Երևան թռչող Boeing-ում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ ուղևորներից 2-ը Խիմկի քաղաքի հիվանդանոցում են

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում հարադրաբար դադարեցրել է թռիչքը՝ օդանավում արտակարգ իրավիճակի պատճառով։

NordWind ավիաընկերության հայտարարության համաձայն՝ դեպի Երևան թռիչքին նախապատրաստվելիս ինքնաթիռի ներսում տարօրինակ հոտ է տարածվել սրահում ծխի առկայության պատճառով: Օդանավի անձնակազմը այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի պաշտոնյաներին, և օդանավի թռիչքը ընդատվել է թափավազքի ժամանակ, իրականացվել է ուղևորների տարհանում, ինքնաթիռը դուրս է բերվել թռիչքուղուց: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդմամբ՝ օդանավում եղել է 187 մարդ, տուժել է 10 հոգի, որոնցից երկուսը հոսպիտալացվել է:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ տեղի ունեցած միջադեպից հետո օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Միջադեպից հետո չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։

Лента

Рекомендуем посмотреть