ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է ճառագայթային բուժման ծառայությունում կատարած բարեփոխումների մասին։
Տեղեկացվում է, որ հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.
1. Մինչ բարեփոխումները,հաստատվածչարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապողհիվանդների համար, բացառությամբբնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածանձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով:
Նախարարությունից շեշտում են, որ նշված անվճար և համավճարային սկզբունքով ճառագայթային բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում էրմիայն TERAGAM ճառագայթային սարքով և ներխոռոչային սարքերով, իսկ նորագոյացությունների ճառագայթային բուժումըէլեկտրոնային արագացուցիչներով (VARIAN և ELEKTA սարքերով), այն էլ միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների,Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց,ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց,բռնադատվածների, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց,ձերբակալվածների, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների ևմինչև 7 տարեկան երեխաների համար:
2. Ներկա բարեփոխումներից հետո հաստատվածչարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապողհիվանդներիհամար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով,TERAGAM ճառագայթային սարքով ևELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում էամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից:
3. Ընդլայնվել է նաև նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (անդ թվում VARIAN սարքով)պետական պատվերի շրջանակներումճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, մասնավորապես`առաջին կետում թվարկված շահառուների ցանկում երեխաների տարիքային շեմը7 տարեկանից բարձացելէ մինչև18:
4. Պետք է նշել նաև, որ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկումընդգրկվածանձանց համար պետական պատվերովանվճար իրականացվում է նաև բարորակ ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժումը, իսկ ցանկում չընգրկված անձանց համար այն իրականացվում է վճարովի սկզբունքներով:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ առողջապահության նախարարի հրամանով վերանայվել են և բարձրացվել են պետության կողմից փոխհատուցվող ճառագայթային բուժման գները՝մեկ սեանսի համար 3550 ՀՀ դրամից դարձել է TERAGAM ճառագայթային սարքովբուժման դեպքում՝ 9500 ՀՀ դրամ, իսկ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ 13500 ՀՀ դրամ, ներխոռոչային բուժումը ՝ 9000-իցդարձել է 18800 ՀՀ դրամ:
Այս քայլով` ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումն առավել հասանելի և մատչելի է դառնում, որի արդյունքում կբարելավվեն ուռուցքաբանական հիվանդների ապրելիության, հիվանդացության, մահացության առողջապահական ցուցանիշները, կթուլանա տվյալ ոլորտում սոցիալական լարվածությունը, կնվազեն քաղաքացիների ուղղակի վճարները, ինչը դրական ազդեցություն կունենա հիվանդների կյանքիորակի վրա: