Օգտագործված իրերի վաճառքը «Վերնիսաժից»` «Հրազդան» - RadioVan.fm

Онлайн

Օգտագործված իրերի վաճառքը «Վերնիսաժից»` «Հրազդան»

2016-07-08 12:55 , Общество, 840

Օգտագործված իրերի վաճառքը «Վերնիսաժից»` «Հրազդան»

Քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ «Վերնիսաժի» տարածքում օգտագործված իրերի վաճառքով զբաղվողները կտեղափոխվեն այլ վայր: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանից՝ «Վերնիսաժի» տարածքում օգտագործված իրերի վաճառքն արգելելու մասին որոշումը պայմանավորված է տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքներով:

Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի բացառապես «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում:

Նշենք, որ «Վերնիսաժում» հուլիսի մեկից սկսած այլևս օգտագործված իրեր, հագուստներ ու կենցաղային պարագաներ չեն վաճառվում։ Որոշումից դժգոհ վաճառականները տարածքը լքելու որոշման մասին տեղեկացվել են դեռ մեկ ամիս առաջ:

Лента

Рекомендуем посмотреть