Փաշինյանը շնորհավորել է Մերկելին՝ բարձր գնահատելով «թավշյա հեղափոխությունից» հետո սկսված բարեփոխումներում Գերմանիայի աջակցությունը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը շնորհավորել է Մերկելին՝ բարձր գնահատելով «թավշյա հեղափոխությունից» հետո սկսված բարեփոխումներում Գերմանիայի աջակցությունը

2019-07-17 13:57 , Политика, 1130

Փաշինյանը շնորհավորել է Մերկելին՝ բարձր գնահատելով «թավշյա հեղափոխությունից» հետո սկսված բարեփոխումներում Գերմանիայի աջակցությունը

«Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփոխումների իրականացման գործում բարձր եմ գնահատում Գերմանիայի և Եվրոպական միության աջակցությունը և լիահույս եմ, որ այն կկրի շարունակական բնույթ»,-այս մասին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում իրենցհանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնք, ըստ Փաշինյանի, նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները:

«Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»,-ասված է Փաշինյանի՝ Մերկելին հղածշնորհավորական ուղերձում։

Лента

Рекомендуем посмотреть