Սևանա լճի 11 տարբեր տարածքներից նախօրեին վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով»,-ֆեսբուքյան գրառմամբ հայտնում է նախարարը՝ վստահեցնելով, որ հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: