Երեւանում 3D հետիոտնային անցում է գծվում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«#ԱնվտանգԵրթեւեկություն
Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։ 3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։ Շնորհակալություն Հովսեփ Կուբատյանին՝ գիշերվա կեսին ֆոտո անելու համար»,-գրել է Հակոբ Կարապետյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։