Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ:
Այս մասին ֆուտբոլիստը հայտնում է սոցցանցերի իր էջերով: «Հաճելի է հանդիպում գլխավոր հյուպատոսի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ», - գրել է Մխիթարյանը:
Լոնդոնի «Արսենալ»-ն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում և նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: «Զինագործները» ընկերական խաղում հուլիսի 16-ին կմրցեն «Կոլորադո Ռեփիդս»-ի հետ: