Այսօրվանից ցերեկային ռեժիմով մեքենաները կարող են անցնել Լարսով: Այդ մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ գործադիրին զեկուցելով Վերին Լարսում ստեղծված վիճակի ու իրականացվող աշխատանքների մասին: Նախարարի խոսքով՝ թեեւ 4-5 օր հետո այդ ռեժիմը կդառնա 24-ժամյա, այդուհանդերձ, խնդիրն ամբողջովին լուծված չէ: «Համենայնդեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանագավոր, յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները: Դրա համար ես նաև ուզում եմ առիթից օգտվել և ասել մեր գործարարներին, որ լաստանավի հնարավորությունը ամեն րոպե իրենց աշխատանքների հետ համատեղ ունենան աչքի առաջ: Ամեն րոպե Լարսը հնարավոր է փակվի»,-ընդգծել է Գագիկ Բեգլարյանը: «Այժմ արդեն ժամանակն է, որպեսզի բանակցենք այլընտրանքային ճանապարհ ստեղծելու մասին»,- հավելել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս եւ այլ թեմաների մասին՝ լուրերի այս թողարկմանը.