Շիրակի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի պահել է գոմում, թրաֆիքինգի ենթարկել - RadioVan.fm

Онлайн

Շիրակի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի պահել է գոմում, թրաֆիքինգի ենթարկել

2019-07-15 17:38 , Право, 1875

Շիրակի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի պահել է գոմում, թրաֆիքինգի ենթարկել

Արարատի մարզի ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտասարդ մի աղջիկ ենթարկվում է աշխատանքային շահագործման՝ 2011 թվականից:

«Տղամարդը, աղջկա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով պահում է գոմում և առանց որևէ վճարի աշխատեցնում»,-հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ մանրամասնելով, որ աղջիկը մի քանի անգամ փորձել է փախչել, բայց տղամարդը նրան հայտնաբերել է, վերադարձրել ու ծեծի ենթարկել:

Հունիսի 18-ին աղջիկը կրկին փախել է, այս անգամ՝ ընդմիշտ:

Այժմ նա ապաստարանում է։

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть