10 հետաքրքիր փաստ առաջին iPhone-ի մասին - RadioVan.fm

Онлайн

10 հետաքրքիր փաստ առաջին iPhone-ի մասին

2019-07-13 19:46 , Наука, HiTech, 1853

10 հետաքրքիր փաստ առաջին iPhone-ի մասին

Այսօրվա մեր հրապարակման մեջ առաջարկում ենք հիշել տասը հետաքրքիր փաստ առաջին սերնդի «առասպելական» դարձած iPhone հեռախոսի մասին, որը վաճառքի էր հանվել ԱՄՆ-ում 2007 թվականի ամռանը:

1․ Առաջին iPhone մշակման գործընթացն անցնում էր հույժ գաղտնի պայմաններում՝ լավագույն մասնագետներին պարզապես տեղափոխում էին իրենց բաժիններից, և ոչ ոք չգիտեր, թե որտեղ են իրենց տարել: Սթիվ Ջոբսն արգելում էր քննարկել սարքը ոչ միայն կազմակերպության պատերից ներս և դուրս, այլ անգամ ամենամտերիմների հետ: Դա պատճառ հանդիսացավ բազում ապահարսանների:

2. Սարքը մշակում էին երկու տարի: Թիմի մասնակիցները այս ժամանակաշրջանը հիշում են իբրև ամենավատը իրենց ամբողջ կարիերայի ընթացքում. «Մեր առաջ դնում էին անիրագործելի ժամկետներ: Անիրագործելի խնդիրներ: Եվ ժամանակ առ ժամանակ ասում էին, որ այս արտադրանքից կախված է կազմակերպության հետագա ճակատագիրը: Դա սարսախելի ճնշող էր», - պատմեց ինժեներ Էնդի Գրիգսոնը The Verge պարբերականի հետ զրույցում:

3. 2000-ական թվականների սկզբին Apple-ը հայտնի էր որպես Mac-երի արտադրող: Այնուհետև ստեզծվեց iPod-ը: Մտորելով հետագա քայլի մասին, կազմակերպության աշխատակիցները առաջ էին քաշում հելահեղ գաղափարներ: Այդ թվում առաջարկում էին թողարկել ֆոտոխցիկ կամ ավտոմեքենա:

4. iPhone-ի համար ճանապարհ հարթեց հենց iPod-ը: Նա ամբողջ Ամերիկայում դարձրեց շատ հայտնի ու տարածված iTunes ծրագիրը, իսկ դրա հետ միասին՝ Apple-ի ամբողջ արտադրանքը:

5. Ամենասկզբում մշակման փուլում գտնվող iPhone-ը կազմակերպությունում կոչում էին «iTunes phone»: Հետագայում նախագիծը ստացավ կոդային անվանում՝ «Purple»:

6. Սկզբից Սթիվ Ջոբսը հրապարակորեն հերքում էր iPhone-ի մշակման փաստը: Իսկ որպես պատճառ մատնանշում էր բջջային կապի օպերատորներին՝ AT&T и Verizon կազմակերպություններին, քանի որ հենց իրենք էին որոշում՝ միացնել նորաստեղծ հեռախոսն իրենց ցանցերին, թե ոչ, նաև զգալիորեն ազդում էին սարքի մշակման գործընթացի վրա: «Մենք չենք կարող մշակել հեռախոս, քանի որ չենք կարող հասցնել այն օգտատերերին, շրջանցելով միջնորդներին», - ասում էր Ջոբսը:

7: Սակայն ավելի ուշ Apple-ի աշխատակիցները պատմում էին, որ իրականում Ջոբսին անհանգստություն էին պատճառում ոչ թե բջջային կապի օպերատորները, այլ նա ուներ կասկածներ՝ նրան թվում էր, որ այս նոր սմարթֆոնը պահանջված չի լինի:

8: Այն պատճառով, որ iPhone սկզբնական տարբերակը արտադրում էին iPod-ի հիման վրա, քննարկվում էր մի տարբերակ, երբ հեռախոսը կարող էր ստանալ սկավառակ՝ թվերը հավաքելու համար: Apple-ն անգամ ապահովվագրեց համապատասխան պատենտը: Իսկ հետո Ջոբսն ասաց. «Ոչ, դա այդքան էլ ցնվող չէ, ավելի լավ է ամեն ինչ աշխատի թաչսքրինով»:

9: Սկզբնական գաղափարի համաձայն, iPhone-ը պետք է աշխատեր Linux օպերացիոն համակարգի միջոցով: Սակայն երբ սարքն արդեն պատրաստ էր, պարզվեց, որ Linux-ը շատ դանդաղ է աշխատում նրա վրա: Այսպես ի հայտ եկավ iOS-ը:

10. Apple-ի ղեկավարը բավականին կոշտ էր դնում խնդիրներն ու նպատակները: Ջոբսը գիտեր, թե ինչ է նա ուզում և իր թիմին տալիս էր համապատասխան առաջադրանքներ ու ցուցումներ: Եթե նրան ասում էին, որ դա «տեխնիկապես անհնար է», նա պատասխանում էր. «Արա կամ չքվիր այստեղից»: Որպես կանոն, դա աշխատում էր:

Лента

Рекомендуем посмотреть