Ամուլսարի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերրի բաժնից, վաղ առավոտից Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են Ոստիկանության հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները։
Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 13-ինքննիչը և փորձագետները շինարարատեխնիկական ապրանքագիտական,նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք:Քաղաքացիներն արգելել են խմբի մուտքը հանքի տարածք:Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար նախաքննական մարմինը դիմել էոստիկանությանը՝ ապահովել խմբի անարգել մուտքը հանքի տարածք:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել:
«Այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ», - ասել է Էդգար Ջանոյանը: Ավելի վաղ բնապահպան-ակտիվիստ Շահանե Խաչատրյանը հայտնել էր Ամուլսարում լարված իրավիճակի մասին:
Շահանե Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն փորձել են փորձագետների անցկացնել Ամուլսարի հանքավայրի տարածք, սակայն տեղացիները թույլ չեն տվել դա անել, ինչի հետևանքով լարված իրավիճակ է ստեղծվել: Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն բանակցում են տեղացիների հետ՝ պահանջելով բացել հանք տանող ճանապարհը: