Առաջիկայում ՀՀ-ում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի։
Ծրագրի իրականացման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանի միջև։
Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ կարիեսի կանխարգելման ազգային ծրագրի իրականացման շնորհիվ մասնագետները կհետևեն երեխաների ատամների խնամքին:
Նյու Յորքում հիմնադրված «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամը սկսել է օգնություն և կրթություն տրամադրել 1921թ.-ից՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաներին։ Հիմնադրամը Հայաստանում և Արցախում ծրագրեր է սկսել իրականացնել1988թ. վերջերի՝ն աջակցություն ցուցաբերելով Սպիտակի երկրաշարժից և արցախյան գոյամարտից տուժած համայնքերին։ Հիմնադրամը բարեսիրական ծրագրեր է իրականացնում նաև Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Կազմակերպության կլինիկաները տեղակայված են Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում և Ստեփանակերտում: Ծառայություններից օգտվում է տարեկան 60 հազար երեխա:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը