Ահաբեկչություն Իրանում. կան զոհեր և վիրավորներ - RadioVan.fm

Онлайн

Ահաբեկչություն Իրանում. կան զոհեր և վիրավորներ

2017-06-07 14:02 , Мир, 1683

Ահաբեկչություն Իրանում. կան զոհեր և վիրավորներ

Այսօր Իրանի մայրաքաղաքում միաժամանակ երկու ահաբեկչական ակտ է իրականացվել. զինված անձինք նեխուժել են երկրի խորհրդարան և Թեհրանում այաթոլա Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարան, կրակ արձակել մարդկանց ուղղությամբ:

Վերջին տվյալներով` զոհվել է 7 մարդ: Վիրավորներ կան ինչպես խորհրդարանում, այնպես էլ` դամբարանի տարածքում:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դամբարանում հարձակումն իրականացրել են երեք անձինք, որոնցից մեկը, ով ենթադրվում է եղել է կին մահապարտ, պայթեցրել է իրեն, մյուսը սպանվել է ոստիկանության կողմից, երրորդն էլ վիրավորվել եւ ձերբակալվել է:

Ըստ իրանական «Ֆարս» գործակալության՝ Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:

Лента

Рекомендуем посмотреть